News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը վերականգնելու հնարավորությունը կմշակվի մինչեւ օգոստոսի 9-ը՝ նախագահներ Վլաադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախօրեին: Դրա համար Թուրքիա է մեկնելու «Ռոստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆոնովը: Այս մասին հայտնել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որը երեքշաբթի այդ հարցը քննարկել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխատ Զեյբեկչիի հետ: Ուլյուկաեւի խոսքով «սա հեշտ հարց չէ»:

«Մենք պետք է ունենանք մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքներ, քանի որ նրանք վտանգի են ենթարկվում հայտնի իրադարձությունների ու ահաբեկչական հարձակումների կապակցությամբ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով առաջարկները կձեւակերպվեն նախագահների հանդիպման նախօրեին:

Մեկ այլ սուր հարցի՝ պարենամթերային էմբարգոյի չեղարկմանն լուծման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: «Մենք ասել ենք, որ դա փուլային ու պարիտետային գործընթաց է Ոչ միայն մեր թուրք գործընկերները հարցեր ունեն իրենց գյուղապրանքների մուտքը ռուսական շուկա ապահովելու առումով, այլեւ մենք հարցեր ունենք մեր թուրք գործընկերներին: Դա վերաբերում է եւ թռչնամսին, եւ կաթնամթերքին, ու մենք հույս ունենք լուծել այդ հրացերը երկկողմանի այլ ոչ թե միակողմանի կարգով»,- ասել է Ալեքսեյ Ուլյուկաեւը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ