News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կրեմլում առայժմ չեն ծանոթացել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականի օգտին պահանջագրին, որը հայտնվել է Change.org կայքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հայտնում է ՌԲԿ-ի թղթակիցը: 

«Ոչ, մենք դեռ տեղյակ չենք դրան, չեմ կարծում, թե որեւէ արձագանքի կարիք կա», — հայտնել է Պեսկովը:

Օգոստոսի 4-ին Change.org կայքում պահանջագիր է հայտնվել  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականի պահանջով: «Ձուկը գլխից է հոտում, գուցե դրանի՞ց է նախարարների աշխատանքի «արդյունավետությունը»» — ասված է պահանջագրում: Այս պահին այն ավելի քան 5 հազար մարդ է ստորագրել:

Օգոստոսի 3-ին Change.org-ում նաեւ պահանջագիր է հայտնվել, որը Մեդվեդեւին կոչ է անում ներողություն խնդրել ուսուցիչներից եւ հրաժարական տալ:  «Դրա վիրավորական տրամաբանության համաձայն ստացվում է, որ եթե ուսուցիչը կոչում ունի, կարող է ընդհանրապես անվճար աշխատել: Սեփական անշնորհք աշխատանքի հրաշալի արդարացում է», — գրում է պահանջագրի հեղինակը եւ Ռուսաստանի նախագահին կոչ է անում պաշտոնաթող անել Մեդվեդեւին: Հոդվածը գրելու պահին պահանջագիրը մոտ 1,5 հազար մարդ էր ստորագրել:

Մեդվեդեւը երկու օր առաջ հայտնել էր, որ իրենց աշխատավարձերից դժգոհ ուսուցիչները կարող են գնալ բիզնեսում աշխատել, երբ մի դասախոս նրանից հետաքրքրվել էր, թե ինչու են ուսուցիչները 10–15 հազար ռուբլի ստանում, իսկ ուժային կառույցների աշխատակիցները` ավելի քան 50 հազար ռուբլի:

«Ինձ հաճախ են հարցնում այդ մասին: Եվ ուսուցիչ, եւ դասախոս լինելը կոչում է: Իսկ եթե ուզում են փող վաստակել, բազմաթիվ հրաշալի տեղեր կան, որտեղ հնարավոր է դա ավելի արագ եւ լավ անել: Հենց թեկուզ բիզնեսում», — ասել է Մեդվեդեւը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ