News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը օգոստոսի   9-ի հանդիպման ընթացքում կանդրադառնան   «Ակկույու» ԱԷԿ-ի, «Թուրքական հոսք»-ի նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ ռուսաստանյան շուկայում թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Իրականում գագաթնաժողովին կքննարկվեն առանցքային համատեղ նախագծեր, մասնավորապես` Թուրքիայում առաջին` «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը, «Թուրքական հոսքին» վերաբերող հարցեր, հետո Ռուսաստանի տարածքում մեր շինարարական ծրագրերում թուրքական ընկերությունների մասնակցության հետագա հարցեր», — ասել է Ուշակովը:

Խոշոր նախագծերից բացի, կողմերը, Ուշակովի խոսքով, կքննարկեն ռուսաստանյան ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) մասնակցությամբ համատեղ նախագծեր:   ՌԴ նախագահի օգնականի խոսքով, տնտեսական թեմաները երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում ամենակարեւորներից կլինեն: Պրոֆիլային նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարականներ կտրվեն վերականգնելու աշխատանքը երկկողմ փաստաթղթերի վրա, որոնք թույլ կտան վերացնել առեւտրում առկա խոչընդոտները», — նշել է նախագահի օգնականը:

«Կքննարկվի թուրքական արտադրանքի Ռուսաստան արտահանման վերականգնման հարցը:   Անհրաժեշտ է շեշտը դնել այն բանի կարեւորության վրա, որ թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս, որ իրենց տարածքով Ռուսաստան վերաարտահանվի Եվրամիության երկրների եւ մի շարք այլ պետությունների արտադրանքը, որոնք ընկնում են ԵՄ-ի պատժամիջոցներին մեր պատասխան սահմանափակումների տակ», — հայտնել է Ուշակովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ