News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հանրապետական կուսակցության մեր գործընկերներին խորհուդ եմ տալիս իրենց՝ նույնիսկ շատ ընդհանուր եւ վերացական բնույթի հայտարարություններում շատ զգույշ  եւ կոռեկտ լինել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանի ակնարկող այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ի համար «թուլացնել թույլին ուղղակի հակացուցված է եւ դա ուժեղին հարիր չէ»։

Նշենք, որ Ճշտելու համար, թե «թույլեր» ասելով՝ հանրապետական գործիչ, արդյոք. նկատի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա՞նը, Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով իր հերթին զանգահարել է Գագիկ Մելիքյանին՝ փորձելով ճշտել, թե վերջինս այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման բան ասե՞լ է։ «Գագիկ Մելիքյանը Գալուստ Գրիգորիչին հավատացրել է, որ ԲՀԿ-ին նկատի չի ունեցել։ Ամեն դեպքում, եթե լրագրողները նման տոնայնություն են զգացել, ես հանրապետական մեր գործընկերներին կրկին խորհուրդ եմ տալիս զգույշ եւ կոռեկտ լինել իրենց՝ նույնիսկ շատ ընդհանրական ձեւակերպումներում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ եթե ձեւակերպումն ուղղված լիներ ուղիղ «Բարգավաճ Հայաստանին», Գագիկ Մելիքյանը շատ լուրջ եւ խիստ պատասխան էր տալու իր՝ նման հայտարարության համար։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանը հավաստիացրել էր, որ ՀՀԿ-ն հզոր քաղաքական ուժ է եւ «որեւէ մեկին, առավել եւս կոալիցիոն կուսակցությանը, թուլացնելու նպատակ չունի»։ «Մեր նպատակները միտված են ուժեղացնել ՀՀԿ-ն։ Իսկ թուլացնել թույլին ուղղակի հակացուցված է եւ դա ուժեղին հարիր չէ»,- ասել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ