News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում 83 տարեկան հասակում մահացել է օպերային երգչուհի Ջոան Սեզերլենդը: Նա ծնվել է Սիդնեյում 1926-ի նոյեմբերի 7-ին: Դեռեւս Կոնսերվատորիայում սովորելու ընթացքում Սեզերլենդը դաշնակահար Ռիչարդ Բոնինգի հետ ելույթներ էր ունենում, ում հետ էլ 1954-ին ամուսնացավ:

1950-ին տեղի ունեցավ Սեզերլենդի դեբյուտը օպերային բեմում, որից մեկ տարի անց ամուսինները մեկնեցին Լոնդոն: Ջոանն ընդունվեց «Քովենթ գարդեն» խումբ:

Իր օպերային կարիերայում Սեզերլենդը երգել է Փարիզի «Գրանդ օպերայում»,  Միլանի «Լա Սկալայում» եւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն Օպերայում»: Նա հանդես է եկել որպես մեցցո-սոպրանո, այնույեհետւ նաեւ որպես դրամատիկական սոպրանո եւ վերջապես կոլորատուր սոպրանո:

Երգչուհու առավել հայտնի բեմականացումներից են «Ալցինա», «Դոն Ժուան», «Լյուչիա դե Լամերմուր», «Նորմա» օպերաները:

Մի առիթով Լուչանո Պավարոտտին Սեզերլենդին անվանել է «դարի ձայն», իսկ  Մոնսերատ Կաբալյեն` «դրախտային ձայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Ալեքսանյանի եւ Նարեկ Հախնազարյանի հետ (ֆոտո)
Ըմբշամարտի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ թավջութակի չեմպիոն Նարեկ Հախնազարյանի հետ...
Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Թ. Կրպեյանի անունով են կոչվում ՀՅԴ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ, դպրոց․․․
Հավանայում Հեմինգուեյի տանը բացվել է գրողի ժառանգության պահպանման կենտրոնը
Կենտրոնը, որը կառուցվում էր 2016 թվականից, հագեցած է տան էքսպոնատները պահպանելու համար բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներով. այդ տանը գրողն ապրել է 1940-1950 թվականներին…
Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան հիվանդանոցում է․ Բարի Ալիբասովը պատմել է նրա վիճակի մասին
Նա հիվանդանոցում է պլանային բուժզննման համար․․․
«Գարունը Զարեչնայա փողոցում» ֆիլմի ռեժիսոր Մարլեն Խուցիեւը վերակենդանացման բաժանմունքում է․ ԶԼՄ-ներ
93-ամյա կինոգործչին հիվանդանոց են տեղափոխել տնից․․․
Հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշին կտակել է իր աճյունի մի մասը ցրել Հայաստանում կամ Արցախում
Իմ այս նամակով եւ վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը․․․