News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը վավերացման համար ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան, հայտնում է  NTV հեռուստաալիքը:

Պայմանագրի համաձայն, Իսրայելը պարտավոր կլինի Թուրքիային  25 օրվա ընթացքում  20 մլն դոլարի փոխհատուցում վճարել 2010 թվականին «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի համար, որը երկրների միջեւ հարաբերությունների վատացման պատճառ է դարձել: 

Իսրայելը եւ Թուրքիան հունիսի 28-ին հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, երկու երկրի խորհրդարանները պետք է հավանություն տան դրան: Վավերացումից հետո տեղի կունենա դեսպանների փոխանակում: 

Վավերացման դեպքում Թուրքիան նաեւ պարտավորվում է հրաժարվել միջադեպի վերաբերյալ բոլոր պահանջներից, իսկ իսրայելական զինվորականները քրեական եւ իրավական պատասխանատվության չեն ենթարկվի, հայտնում է հեռուստաալիքը: 

2010 թվականին իսրայելական «կոմանդոները» գրավել էին Գազայի սեկտորի շրջափակումը ճեղքելու շտապող նավերը: Միջադեպը հանգեցրել էր նավարկությանը մասնակցող երկու թուրքի մահվան:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ