News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը, որին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, պետք է որոշի ամերիկյան դատարանը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

«Մենք մտադիր ենք պաշտպանել մի մարդու, որը հանցագործություն է կատարում եւ սպառնում է: Բայց մենք պետք է հետեւենք օրենքներին: ԱՄՆ-ում որեւէ նախագահ իրավունք չունի որոշում կայացնել, որը պետք է կայացնի դատարանը: Հասկանում եմ, թե որքան է զայրացած թուրք ժողովուրդը, բայց այս գործընթացը կշարունակվի, մենք համագործակցում ենք թուրքական կառավարության հետ»,- ասել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ