Ամերիկյան երաժիշտ Ֆրենկ Օուշենի նոր ալբոմը, ըստ տեղեկությունների, ավելի քան 750 հազար անգամ անօրինական ճանապարհով ներբեռնել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օուշենը Blonde անվանումով սկավառակը թողարկել է մեկ շաբաթ առաջ: Այն բացառիկ իրավունքով հասանելի էր Apple Music-ում: Սկավառակը թողարկելուց մի քանի օր առաջ երաժիշտը ներկայացրել է նաեւ իր Endless վիզուալ ալբոմը:
MUSO ընկերության վերլուծաբանների գնահատմամբ՝ Blonde-ն ապօրինական ներբեռնվել է ավելի քան 750 հազար անգամ, ընդ որում, հաշվի է առնվել ամբողջական ալբոմի, այլ ոչ առանձին ստեղծագործությունների ներբեռնումը: