News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան չեղարկել է կին ոստիկաններին ծառայության ժամանակ մուսուլմանական գլխաշորեր հագնելն արգելող օրենքը: Օգոստոսի 27-ից սկսած ՝ կանայք, որոնք ծառայում են թուրքական ոստիկանությունում, կկարողանան հիջաբ հագնել իրենց կեպիների կամ բերետների տակից: Հիմնական պայմանն այն է, որ գլխաշորը պետք է նույն գույնի լինի, ինչ ոստիկանական գլխարկը: Զարդեր կամ նախշեր չեն թույլատրվում, հայտնում է BBC–ն:

Թուրքական լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են պաշտոնական դիրքորոշումը, հիջաբ հագնելու թույլատվությունը կոչում են ժողովրդավարական քայլ: Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատները նրան մեղադրում են երկրի աշխարհիկ կարգերը քայքայելու մեջ: Էրդողանի նախաձեռննությամբ 2013-ին մուսուլմանական գլխաշորեր հագնելը թույլատրվեց պետծառայողներին: Ոստիկանությունում մուսուլմանական հագուստ կրելու կողմնակիցներն էլ հղում են անում արտասահմանյան փորձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ