Արագընթաց լաստանավը, որի վրա եղել է 290 ուղեւոր, Հոնգոնգից ոչ հեռու բախվել է ձկնորսական նավի,որի հետեւանքով տուժել է մեկ քաղաքացի։ Այս մասին հաղորդում է South China Morning Post թերթը։
Բախումը տեղի է ունեցել Լանտաու կղզուց 5 կմ հեռավորության վրա։ TurboJET լաստանավը բախվել է 15-մետրանոց ձկնորսական նավին։
Միջադեպի հետեւանքով տուժել է մեկ ուղեւորուհի։ Բախման պահին ուժեղ անձրեւ է եղել, որը կարող էր հենց միջադեպի պատճառ դառնալ։ Լաստանավը հաջողությամբ խարիսխ է գցել Հոնկոնգի նավահանգտում։