News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի N զորամասի հրամանատար Ռուդիկ Գրիգորյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ փոխգնդապետ Ռուդիկ Գրիգորյանը նախորդ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր հաստատել է զորամասի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների օգտագործման համար զորամասի նյութատեխնիկական պահովման գծով տեղակալ, մայոր Լեւոն Գաբրիելյանի կողմից կազմված կեղծ կարգագրերը: Հրամանատարը թույլատրել է Գաբրիելյանին ավել ավտոբենզին դուրս գրել եւ դրանով փակել նշված տրանսպորտային միջոցների գերծախսը, հոգալ զորամասի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների տեխսպասարկման, իսկ հետագայում նաեւ իրենց նախաձեռնությամբ զորամասում իրականացվող արտապլանային շինարարական եւ այլ աշխատանքների համար նախատեսված ծախսերը: Այսպիսով, զորամասի ավտոբենզինի պաշարներից անհիմն դուրս է գրվել 3 մլն 962 հազար դրամին համարժեք ավտոբենզին:

Բացի դրանից, Գրիգորյանը 2015թ.-ի նոյեմբերի 25-ին Լեւոն Գաբրիելյանի բանավոր զեկույցից տեղեկացել է, որ նույն զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ, կապիտան Գասպարյանը նախորդ երկու ամիսներին զորամաս գործուղված անձանց հասանելիք լրացուցիչ ձկան պահածոյի եւ խտացրած կաթի չափաբաժինները չի հատկացրել եւ դրանք զորամասի պահեստից դուրս է տարել եւ իրացրել: Զինծառայողների մոտ հոգատար եւ ներողամիտ հրամանատարի տպավորություն ստեղծելու, վերադաս հրամանատարության կողմից հնարավոր դիտողության չարժանանալու, զորամասի վարկանիշը բարձր պահելու շարժառիթներով՝ զորամասի հրամանատարը խախտել է ՀՀ Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը եւ դրսեւորել իշխանության անգործություն. որպես հետաքննության մարմին Զորի Գասպարյանի կողմից կատարված առերեւույթ հանցագործության հանգամանքները պարզելու վերաբերյալ նյութեր չի նախապարաստել, այդ մասին իրավապահ մարմիններին չի հայտնել եւ թաքցրել է հանցագործության դեպքը:

Նույն զորամասի ավտոտեխնիկայի եւ հրթիռահրետանային ծառայությունների պետ, կոչումով կապիտան Մակիչ Ադամյանն էլ պարտավոր է եղել հետեւել իր ծառայության գծով ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների սարքին վիճակին, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը: Սակայն նա չի կատարել նշված պահանջները:

Ռուդիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Լեւոն Գաբրիելյանին՝ 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մակիչ Ադամյանին՝ 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին». խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած…
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Ամենաշատ