Ստամբուլի դատախազության կողմից իրականացվող գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետ Հուսեյն Չափքընը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ հետաքննություն սկսած Ստամբուլի գլխավոր դատախազ Մեհմեդ Շենայի հրահանգով Իզմիրի Չեշմեյի շրջանում ձերբակալվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետ Հուսեյն Չափքընը։
Ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն։