News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Համաներումով ազատ կարձակվեն մեղադրյալները: Մենք բողոքարկելու ենք այս որոշումը նախ այստեղ, ապա դիմելու ենք Եվրոպական դատարան: Կունենանք վճիռ եւ հերթական անգամ հերթական վարչապետը հերթական արդարադատության նախարարին հանձնարարություն կտա՝ պարզելու, թե ում մեղքով ՄԻԵԴ-ում գրանցվեց հերթական պարտությունը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբանի՝ տեղի ունեցածը զարհուրելի է, քանի որ ցերեկով Ստեփանակերտի կենտրոնում՝ Ազգային ժողովի մոտ, ծեծում են պատգամավորի, ապա մեղավորներին համաներումով ազատ արձակում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ համաներում էր հայտարարվել: Դրանից հետո Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործը վերաորակվել էր՝ առեւանգումից դառնալով խուլիգանություն: Ըստ Խանումյանի՝ սա արվել էր, որ համաներումը տարածվի նրանց վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Խանումյանին ծեծել են 2016 թվականի հունիսի 6-ին: Այս գործով երեք մեղադրյալ կա, բոլորն էլ կալանավորված են: Նրանցից երկուսը Ստեփանակերտից են, մեկը` Երեւանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ