News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը երկարատեւ եւ բազմակողմանի աշխատանքի արդյունք էր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային Ժողովում՝ Հակոբ Հակոբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի ժողովրդին եւ անձամբ Ալբերտ Վայլերին՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման առնչությամբ։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում իր մեծ ներդրումն է ունեցել Ալբերտ Վայլերը։ Բունդեսթագի պատգամավորը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ բանաձեւի ընդունումը երկարատեւ ու բազմակողմանի աշխատանքի արդյունք էր։

Հյուրի առաջարկով քննարկվել են ՀՀ-ում աշխատաշուկային, սոցիալական ոլորտի վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցությանը վերաբերող եւ այլ հարցեր:

Հակոբ Հակոբյանը ներկայացրել է սոցիալական ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումները, առաջիկա ծրագրերը։ Սոցիալական բնագավառի զարգացման գործում հանձնաժողովի նախագահը կարեւորել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ Կարեւորվել է նաեւ անապահով խավին աշխատանքի դիմաց ֆինանսավորման իրականացումը՝ գումարային աջակցության հատկացումների փոխարեն, ինչն իր հերթին նպաստում է գործազրկության կրճատմանն ու մարդկանց կայուն աշխատանքով ապահովելուն։

Հակոբ Հակոբյանը նշել է, որ ամեն ինչ արվում է օրենսդրական բարեփոխումներով երիտասարդության զբաղվածության հարցը լուծելու համար։ Նա կարեւորել է նաեւ համայնքների զարգացման հարցը, որի լուծմանը նպաստում են այս ոլորտում կառավարության իրականացրած ծրագրերը։

«Տնտեսության համընթաց զարգացումը կբերի սոցիալական ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը», -նշել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Բունդեսթագի պատգամավորը, ներկայացնելով գերմանական փորձն այս բնագավառում, նշել է, որ ժամանակին իրենց առջեւ նույնպես ծառացած են եղել նմանօրինակ խնդիրներ, որոնք հաջողվել է լուծել համակողմանի աշխատանքի արդյունքում։

Ալբերտ Վայլերը կարեւորել է գերմանա-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացումը, դրանում նաեւ երկու երկրների խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Նա նշել է, որ «միմյանցից սովորելու շատ բան ունենք»։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել նաեւ այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ