News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը ամերիկյան Apple ընկերությունից 13 մլրդ եվրո է առգրավել Իռլանդիայի իշխանությունների օգտին։ Ռեկորդային գումարն առգրավվել է որպես ընկերության չվճարած հարկերի հետեւանքով Իռլանդիայի տնտեսությանը պատճառված վնասի փոխհատուցում, փոխանցում է BBC–ն։
Հակամենաշնորհային հետաքննությունը, որի արդյունքում է որոշումն  ընդունվել, տեւել է երեք տարի։ Հետաքննության ընթացքում եվրոպացի պաշտոնյաները այն եզրակացության են հանգել, որ ամերիկյան ընկերությունն Իռլանդիայում հարկային չհիմնավորված արտոնություններ է ունեցել, ինչը նրան հնարավորություն է տվել, ի տարբերություն մրցակիցների, հարկային ավելի քիչ վճարումներ կատարել։
ԵՄ օրենսդրության համաձայն՝ առանձին երկրների հարկային մարմինները նախընտրած ընկերություններին հարկային զեղչեր տրամադրելու իրավունք չունեն. Դա ապօրինի պետական աջակցություն է համարվում։ ԵՄ տեղեկություններով՝ Իռլանդիայի կառավարությունը 1991 եւ 2007 թվականներին Apple ընկերությանը թույլ է տվել հարկային փոխանցումների չափը պակասեցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ