News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավտոմեքենաների վաճառքի այսքան կտրուկ կրճատման պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների անկումն է: Այս մասին NEWS.am -ի թղթակցին ասել է BMW, Mini եւ Rolls Royce ընկերությունների ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ՝ «Եվրոմոթորս» ՓԲԸ –ի կոմերցիոն տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի 1-ին կիսամյակին կտրուկ կրճատվել է մարդատար մեքենաների ներմուծումը Հայաստան: 2015-ի 1-ին կիսամյակում հանրապետություն է ներմուծվել 11.5 հազար մեքենա, 2016-ի 1-ին կիսամսյակում՝ միայն 6.8 հազար (մաքսատան վիճակագրական տվյալներով): Ընդ որում Ավետիսյանի խոսքով, եթե առաջ գնորդների մեծ մասը ընտրում էր մինչեւ 10 հազար դոլարանոց մեքենաներ, ապա հիմա մինչեւ 5, առավելագույնը՝ մինչեւ 7-8 հազար դոլարանոց են ընտրում: Իսկ տեղի ավտոսալոններում, այն էլ ոչ բոլորում, ամենաէժանագին մոդելները սկսվում են 10 հազարից, հավելել է նա:

Պատճառները, թե ինչու են ավելի քիչ ու ավելի էժանագին մեքենաներ գնում, այսպես թե այնպես կապակցված են Ռուսաստանի հետ, շեշտել է նա: Նախ տրանսֆերտների անկումը: Երկրորդ, երբ Հայաստանը մտավ Եվրասիական միություն, մեքենաներն այնտեղից ներկրելն ավելի շահավետ դարձավ: Դրանցից մաքսատուրք առաջ էլ չէր գանձվում (ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի շրջանակում), իսկ հիմա դրանց համար այլեւս կարիք չկա վճարել նաեւ բնապահպանական վճարներ: Մեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանցից Հայաստանում որոշ ժամանակ ԱԱՀ էին գանձում, բայց 2016-ի գարնանը ՀՀ իշխանությունները դրանից հրաժարվել են (ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունից հետո)

Դրա համար էլ  2015 թ. Հայաստան ավելի շատ ռուսական արտադրության մեքենաներ էին ներմուծվում ու ավելի քիչ՝ Եվրոպայից,քանի որ ԵՏՄ –ից դուրս գտնվող երկրների համար մեքենաների վրա մաքսատուրքերն ուժի մեջ են մնում (ու մտնում են մեքենայի արժեքի մեջ):

Ռուսաստանում մեքենաներն էժանացել են ռուսական դիլերների դեստոկաժից: 2014-ի վերջից, երբ ռուբլը սկսել է դոլարի հանդեպ նվազել, նրանք շտապել են պահուստից վաճառել իրենց բոլոր պաշարները: Իսկ միջազգային ավտոկոնցեռները Ռուսաստանում ռուբլով գները չեն բարձրացրել, որպեսզի պահպանեն ռուաստանյան շուկան ( չնայած ռուբլին այդքան ուժեղ նվազել էր): Ի վերջո դոլարով ու եվրոյով հաշվարկների դեպքում Ռուսաստանից ներկրվող մեքենաները ավելի էժանացան: «Ով ուներ կանխիկ գումար, մեքենաներ էր բերում իր համար կամ վաճառքի նպատակով: Շատ չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ գրեթե կես գնով: Դրա համար էլ պաշտոնական դիստրիբյուտորների համար 2015-ը պարզապես մեռյալ տարի էր:

Հիմա շատ դիստրիբյուտորներ իրենց գովազդում կրկնում են՝ «Մենք անցել ենք ռուսական գների»: Իսկ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք, մեր շուկան ամուր կապակցված է նրա հետ, ինչ Ռուսաստանում է կատարվում: Երբ այնտեղ ավելի լավ կլնի՝ մեր երկրում էլ ամեն ինչ կշտկվի»,- պարզաբանել է Ավետիսյանը

Նկատենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով, 2016-ի հունվար- հունիս ամիսներին Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտներիր նետտո հոսքը կազմել է մոտ 185.7 մլն դոլար: Դա ավելի քան մեկ երրորդով ցածր է, քան 2015 հունվար-հունիս ամիսներին (292.4 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ