ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննիկը եւ Պրեդա Սեզար Ֆլորինը կժամանեն Ադրբեջան:
haqqin.az-ը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին Փարիզում բյուրոյի նիստին որոշում է կայացվել Ադրբեջանում առաջիկա հանրաքվեի կապակցությամբ 7 մարդուց բաղկացած գնահատող առաքելություն ստեղծել, որի մեջ կմտնեն Ադրբեջանի վերաբերյալ մոնիտորինգային կոմիտեի 2 համանախագահները եւ 1-ական մարդ յուրաքանչյուր քաղաքական խմբից: Առաքելության անդամներին եւ ղեկավարին կնշանակի ԵԽԽՎ-ն: Գնահատող առաքելության՝ Ադրբեջան այցի ամսաթիվն առայժմ հայտնի չէ:
Նշենք, որ բյուրոյի նիստին որոշում է կայացվել գնահատական տալ Ադրբեջանի սահմանադրության փոփոխման կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: