News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեկոյան, երբ զինվորական մեքենան զորամասից վերադառնում է գյուղ, Անդրանիկ Գրիգորյանի մորը` Զինային, դեռ թվում է, թե որդին ուր որ է ոտք կդնի տուն: Տիկին Զինան անձամբ էր գնացել դիահերձարան` ճանաչելու որդու մարմինը, եւ այն, ինչ ստիպված էր եղել տեսնել, չէր ցանկանա աշխարհում ոչ մի մոր. գնդակահարված աչք, պատառոտված որովայն, կտրված ականջ: Բայց այդքանից հետո էլ կնոջը, միևնույն է, թվում է, թե ահա հենց հիմա կբացվի դուռը, եւ Անդրեյը, ինչպես նա էր անվանում որդուն, հին օրերի պես ամբողջ տունը կլցնի իրենով:

Անդրեյը աշխատել է 13 տարեկանից,- հիշում է կինը,- հայրը լքել էր ընտանիքը, եւ նա էր հոգ տանում մոր եւ կրտսեր քույրերի մասին: Հետո տուն էր բերել հարսնացուին` Նինային, որն այն ժամանակ ընդամենը 16 տարեկան էր: Այժմ Նինան 19 տարեկան է, արդեն հասցրել է այրիանալ` խնամքին երկու տղա` երկամյա Գոռը եւ մեկամյա Մարտիկը: Մենք երկար թափառում էինք ԼՂՀ Հադրութի մարզով մեկ`որոնելով Սիրիկ գյուղը կամ ինչպես այժմ են կոչում` Հայկավանը: Սկզբում գնացինք այլ ճանապարհով, եւ ի վերջո ձորակում տեսանք մի երկու թեք ընկած տներ. ահա եւ ամբողջ գյուղը: Թե ինչպես է այստեղ հայտնվել մոլդովուհի Զինան, առանձին պատմություն է: Ծառայություն Գյումրիի զորամասում, ամուսնություն, երկրաշարժ, մեկնում Ուկրաինա եւ վերադարձ: Բայց արդեն ոչ Գյումրի, քանի որ այնտեղ այլեւս չկար տուն, այլ Լեռնային Ղարաբաղ: Այստեղ մութ, ցուրտ ու քաղցած տարիներին` առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, Զինան դարձյալ նորոգեց իր կյանքը. նա քիչ թե շատ տանելի տեսք տվեց հին ու կիսաքանդ տանը, հիմնեց բանջարանոց, հայթայթեց անասուններ: Անդրեյը դարձավ պայմանագրային զինծառայող, դուստրերը մեծացան: Հետո տանը հայտնվեցին հարս եւ թոռներ: Թվում էր` կյանքը շտկվել է, միայն թե նոր տուն, չնայած շարունակ խոստումներին, այդպես էլ չկառուցեցին: Իսկ հինը այլեւս ենթակա չէ վերականգնման...

Զինան եւ Նինան հույս ունեն, որ գոնե հիմա իրենց բնակարան կհատկացնեն Հադրութում։

30-ամյա Անդրանիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ: Նա սպանվել էր ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրը` ապրիլի 2-ին, բայց նրա մարմինը գտնվում էր ադրբեջանցիների մոտ եւ հայկական կողմին փոխանցվեց միայն ապրիլի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ