News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Ամեն օր միտքս փոխում եմ․ մի օր ասում եմ՝ դիպուկահար դառնամ, մի օր՝ զինվորական բժշկուհի․ չգիտեմ՝ երկուսից որ մեկը դառնամ...»:

Պատերազմը փոխել է 9-ամյա Աստղիկի երազանքները։ Ապրիլյան պատերազմում հորը կորցնելուց հետո ապագայի նրա բոլոր ծրագրերն այժմ մանկական միամիտ հավատով սնվող՝ հորը վերադարձնելու ցանկությամբ են մղված։

«Դառնամ դիպուկահար, որ բոլոր թուրքերին սպանեմ,– բացատրում է Աստղիկը, ու էլի երկմտում,– թե՞ զինվորական բժիշկ դառնամ, որ վիրավոր զինվորներին բուժեմ․․․ Համ էլ լավ ա, եթե պապաս էդ ժամանակ ծառայեր, վիրավոր լիներ, ես իրեն էլ կբուժեի»,- անցյալը փոխել կարողանալու մտքից աղջկա աչքերում անսովոր կայծ է հայտնվում, ձայնը հուզմունքից երերում է։

Հաշված վայրկյանների ընթացքում Աստղիկի մանկական երեւակայության մեջ հայրն  առողջանում է, վերակենդանանում ու տուն վերադառնում։ Դրանից հետո աղջկա բոլոր նախադասություններում հայրը ողջ է, խաղում է, խոսում իր հետ, օգնում դասերը պատրաստել, ինչպես այն անգամ, երբ միասին հայրենիքի մասին շարադրություն էին գրում։ Աստղիկն այդ շարադրության համար «10 կեցցես» էր ստացել։

«Իմ հայրենիքը իմ մեծ ընտանիքն է։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը։ Այն ինձ համար սուրբ է, ինչպես իմ մայրիկը։ Դրա համար էլ միշտ ասում ենք՝ մեր մայր հայրենիքը։ Ես ունեմ հզոր հայրենիք, նա հզոր է մեր բանակով, քանի որ մեր հայրենիքը սկսվում է պետական սահմանից, ու այդ սահմանի անդորրը պաշտպանում է հայ զինվորը։ Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները»,- կարդում է Աստղիկն ու խոստովանում՝ մեծ մասը հայրիկի մտքերն են։

Հիմա, երբ արդեն մտովի վերակենդանացրել է հորը, հանգիստ պատմում է իր մանկական առօրյայի, ընկերների, խաղերի մասին։ Դրանք էլ հոր ներկայությունը մշտապես զգալու միջոց են։

«Ասում ենք՝ հավսար, զգաստ, քայլով մարշ, վազքով մարշ, կանգ առ...»,– աշխուժանում է Աստղիկն ու խոսելիս մերթընդմերթ նայում սենյակով մեկ լուսանկարներից ժպտացող հորը։

Աստղիկի հետագա պատմություններում էլ հայրը ողջ ու առողջ է, ինքը՝ հոր ձեռքը բռնած, գնացել է նրա զորամաս, հետո՝ դիրքեր։ Հոր ծառայության մասին պատմելիս դեմքին հպարտություն է հայտնվում, հիշում է նրան՝ զինվորական հագուստով, ինչը երեւի սթափեցնում է աղջկան, դեմքը հետզհետե մռայլվում է, մի քիչ դադարից հետո տխուր ձայնով շարունակում է․ «Էնքան եմ փոշմանել, որ էնտեղ չեմ եղել, թե չէ թուրքերին ցույց կտայի, թե ինչ հզոր եմ․․․»։ 

Աստղիկը ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ավագ դուստրն է։  33-ամյա փոխգնդապետն արդեն 10 տարի բնակվում էր Արցախում կնոջ եւ երկու երեխաների հետ: Դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ զեկուցագիր էր գրել, որ իրեն տանեն իր սիրելի Ջրակնի (Ջեբրայիլ) դիրքեր: Ալեքսանին վերջին անգամ տեսել, հետը խոսել է կինը: Երբ զանգահարել, կանչել են, դուրս գալիս կնոջն ասել է՝ գնամ,  տեսնեմ՝ քանի երեխու կյանք կարող եմ փրկել։  33-ամյա փոխգնդապետին հակառակորդը «Մառոզ Ալիկ» անունով գիտեր: Նա մինչեւ վերջ կռիվ է տվել՝ մեկ քայլ անգամ հետ չգնալով:

Ալեքսան Առաքելյանի մարմինն ընտանիքին են հանձնել ապրիլի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ԵՊՀ պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ
Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր…
Հույս ունեմ՝ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները...
Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը...
Քառօրյա առճակատումը ուղղորդիչ նշանակություն ունեցավ. Արցախի Պ նախարարը՝ նոր տեխնիկայի ձեռքբերման մասին
Ունենալով մինչեւ ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ...
Ասում էր՝ էդքան մի եկեք, էստեղ տղերք կան, ում ծնողները չեն կարողանում գալ. քառօրյա պատերազմում զոհված Վահեի մայր
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց զոհված Վահե Զաքարյանի մոր՝ Անժելա Զաքարյանի համար ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ցավը խորացել, վիշտը մեծացել ու կարոտն է ուժեղացել...
Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք. Բակո Սահակյան
Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման...
Ամենաշատ