News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա առճակատումը եւ դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետեւանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան՝ ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Այս մասին, նախօրեին Ստեփանակերտում մայիսյան Եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ իր ելույթում նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, հաղորդում է «Արցախպրեսը»։

Նրա խոսքով, կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինս հզորության հասնելը՝ հայոց համազգային միասնությունը:

«Ունենալով մինչեւ ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ, որ ամեն պահ պատրաստ է դարանակալ հարվածով սպանել երեխային, կնոջն ու զառամյալ ծերունուն, գլխատել ու անարգել մարտադաշտում հերոսաբար նահատակված հայի մարմինը, առավել քան պահանջված է դառնում եղածը շարունակաբար կատարելագործելու, նկատված թերություններից արագ ձերբազատվելու, եւ որ շատ կարեւոր է, գաղափարական հիմքերով ամբողջացած հայության ոգեղեն որակները նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը»,- ասել է Լ. Մնացականյանը եւ խոսել ՊԲ-ում կատարված բարեփոխումների, նոր տեխնիկայի ձեռքբերման եւ ժամանակակից տեսադիտարկման սարքավորումներով հագեցվածության մասին, որոնք հնարավորություն ընձեռեցին՝ ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցող սադրիչ գործողությունների փորձերը կանխելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ԵՊՀ պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ
Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր…
Հույս ունեմ՝ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները...
Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը...
Ասում էր՝ էդքան մի եկեք, էստեղ տղերք կան, ում ծնողները չեն կարողանում գալ. քառօրյա պատերազմում զոհված Վահեի մայր
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց զոհված Վահե Զաքարյանի մոր՝ Անժելա Զաքարյանի համար ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ցավը խորացել, վիշտը մեծացել ու կարոտն է ուժեղացել...
Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք. Բակո Սահակյան
Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման...
Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը. ՀՅԴ-ական պատգամավոր
Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ