News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մանչեսթերում ավելի շատ քննադատում են Մոուրինյոյին Մխիթարյանին վնասվածքով խաղացնելու համար, քան Մխիթարյանին՝ մանչեսթերյան դերբիում իր վատ խաղի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է անգլիացի հայտնի մարզական լրագրող, մեկնաբան Ջոն Բրեդլին:

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահայտնի ֆուտբոլիստն է այս պահին: Նախորդ տարվա Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի տեղափոխությունը շատ քննարկումների տեղիք տվեց: Անգլիական ֆուտբոլը լրիվ այլ է, դեռ վաղ է դատել, բայց կարծում եք` նա կհարմարվի՞ Պրեմիեր լիգային:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ քայլ է տեղափոխվել Անգլիական Պրեմիեր լիգա եւ միանգամից հաջողության հասնել: Հաշվի առնելով, որ նա վնասվածք ուներ եւ հիմնականում նստում էր պահեստայինների նստարանին, նրան դժվար էր արդյունք ցույց տալը: Հենրիխը տարբեր դրվագներում ցույց է տվել իր տաղանդը եւ հնարավորությունները, բայց երկրպագուներին իր լավագույնը ցույց տալու համար նա պետք է մշտական խաղային պրակտիկա ունենա:

«Սիթիի» հետ խաղից հետո Մոուրինյոն ասաց, որ Մխիթարյանը բաց կթողնի «Ֆեյնորդի» հետ խաղը: Հետո էլ լուրեր տարածվեցին, որ ձմռանը «Յունայթեդը» նոր կիսապաշտպաններ ձեռք կբերի: Կարծում եք՝ սա Մոուրինյոյի հերթական ծայրահեղ որոշումնե՞րն են:

Ես կասկած չունեմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է , ով կմնա «Մանչեսթերում» առաջիկա մի քանի մրցաշրջաններում: Պետք է հիշել, որ Մխիթարյանին ժամանակ պահանջվեց որպեսզի հարմարվի «Բորուսիային»՝ «Շախտյորից» տեղափոխվելուց հետո: Բայց Մխիթարյանը շատ խելացի երիտասարդ է, ով իրեն դրսեւորել գիտի թե խաղադաշտում, թե դրանից դուրս: Նրա համար ավելի հեշտ կլինի , երբ արդեն հարմարվի Անգլիայի կյանքին եւ Պրեմիեր լիգային: «Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին շատ բացեր ու խնդիրներ ունի, որոնք պետք է լուծի, ավելի մեծ քան այս պահին Մխիթարյանի խնդիրն է: Հաշվի առնելով այն, որ Ռունին վատ է սկսել մրցաշրջանը, զարմանալի չի լինի, եթե տեսնենք Հենրիխին որպես «10 համարի» տակ խաղացող ֆուտբոլիստ: Կարծում եմ նրա համար դա լավագույն դիրքն է, եւ մենք կտեսնենք, նրան «Օլդ Տրաֆորդում» հաջող հանդես գալիս:

Ի՞նչ են խոսում Մխիթարյանի մասին անգլիական մամուլն ու երկրպագուները:

Մխիթարյանը շատ ճանաչված է Անգլիայում արդեն մի քանի մրցաշրջան է: Նախ իր հիանալի խաղով «Շախտյորում», հետո նա շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, բայց ընտրեց Դորտմունդը: Այսպիսով երկրպագուները գիտեին նրա տաղանդների մասին:  Իհարկե, մանչեսթերյան դերբին նրա լավագույն խաղը չէր, բայց շատերը գիտեին, որ նա խաղում էր Հայաստանի հավաքականի խաղում վնասվածք ստանալուց հետո: Եվ Ժոզե Մոուրինյոյին քննադատել էին ավելի շատ, քան Մխիթարյանին իր խաղի համար: Երեկ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանն ասաց, որ Մխիթարյանին ժամանակ է պետք հարմարվելու համար Անգլիայի Պրեմիեր լիգային: Նա Մխիթարյանին նկարագրեց, որպես յուրահատուկ տաղանդի տեր ֆուտբոլիստի, ով կարող է փոխել խաղերը: Շատերն են այսպես վերաբերվում Մխիթարյանին Անգլիայում: Հենրիխին ժամանակ պահանջվեց, որպեսզի Գերմանիայում էլ հարմարվի: Երբ դա նրան հաջողվեց, նա դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ես վստահ եմ՝ նա նույնը այստեղ կանի:

Մխիթարյանի դիրքի համար մեծ մրցակություն կա: Կարծում եք՝ նրան կհաջողվի՞ հաղթել այդ պայքարում:

Հենրիխին բերել են «Մանչեսթեր» որպեսզի թիմն առաջ շարժվի: Նա թիմի կարեւոր մասնիկն է եւ վստահ եմ, որ կդառնա թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա շատ տաղանդավոր է, որպեսզի նստի պահեստայինների նստարանին երկար ժամանակ: Եվ երբ Մոուրինյոն լուծի թիմի խնդիրները, նա կտեսնի որ Մխիթարյանը դառնում է «Օլդ Տրաֆորդի» թիմի անբաժանելի մասնիկը:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ