News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, որ այսօր` հոկտեմբերի 16-ին, ժամը 13-ին սահմաններում Երեւան-Սեւան մայրուղում ձորը գլորված «Մերսեդեսի» ղեկին եղել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ 27-ամյա Շիրակ Ավետիսյանը, ով տեղում մահացել էր: Իսկ մեքենայի ուղեւորը` 27-ամյա Հայկ Հայրապետյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, նույնպես Չարենցավանի բնակիչ է:

Վթարի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Երեւան-Սեւան ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրում վթար է տեղի  ունեցել: «Մերսեդես» մակնիշի, տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, հարվածել է արգելապատնեշներին եւ բառիս բուն իմաստով, գլորվել ձորը: Մեքենան ամբողջությամբ ջարդվել է:

Դեպքի վայրում աշխատանքներ են իարականացրել Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում են եղել նաեւ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնի քննիչը եւ փորձագետը, նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր ձորը գլորված մեքենայի միջից հանել են զոհվածի դիակը եւ տեղափոխել Աբովյանի դիահերձարան: Վթարի ենթարկված մեքենան ձորից հանելուց հետո այն տեղափոխվել է Աբովյանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ