News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական Deutsche Welle մեդիակորպորացիան Անկարայի դատարանում դատի է տվել Թուրքիայի կառավարությանը` պահանջելով հրապարակել երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի` նախկինում առգրավված հարցազրույցը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով կոնցերնի հայտարարությունը: 

«Այդ գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավական պետության նորմերի եւ ժողովրդավարության հետ:  Իրավական գործողությունների օգնությամբ մենք թուրքական կողմին կոչ ենք անում անմիջապես հրապարակել մեր նյութը», - հայտնել է Deutsche Welle-ի ղեկավար Պետեր Լիմբուրգը:

Ավելի վաղ սպորտի նախարարությունը կորպորացիայից առգրավել էր գերատեսչության ղեկավար Ակիֆ Չահատայ Կիլիչի հետ հարցազրույցի ձայնագրությունը: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով, նախարարին դուր չեն եկել թղթակցի հարցերը, այդ թվում` թուրքական հասարակությունում կանանց դերի վերաբերյալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ