News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը խորհուրդ չի տալիս գայթակղվել  Սյունիքի մարզպետի պաշտոնով։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 27-ին,  Ազգային ժողովում։

Նշենք, որ Արմեն Կարապետյանը գորիսեցի է։ Լրագրողների հարցին, թե Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելուց հետո ցանկանո՞ւմ է ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ մարզպետի պաշտոնով չպետք է գայթակղվել, քանի որ այն ծանր ու պատասխանատու աշխատանք է։ Հատկապես նոր կառավարությունում, որովհետեւ այնպես չի, որ պարտականությունները չկատարես ու օգտվես իրավունքներից, մարզպետի աշխատանքը դա ցուցանիշ է, որ պետք է ապահովես․․․ Այնպես որ ես գայթակղված չեմ եւ ոչ մեկի էլ խորհուրդ չեմ տա։ Կարեն Կարապետյանը  շատ խստապահանջ է եւ պետք է աշխատել պատշաճ մակարդակով եւ պետք է ցուցանիշները ապահովես»։

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի օրոք կարելի էր աշխատել այլ կերպ, ասաց «Նույնն էր Հովիկ Աբրահամյանի ժամանակ, բայց հիմա կատարվում են համակարգային փոփոխություններ, որովհետեւ տնտեսության վիճակը շատ ծանր է եւ պետք է շարքային քաղաքացին զգա իր վրա այս փոփոխությունը։ Ես հակված չեմ մարդկանց փոփոխությանը, կարծում եմ՝ համակարգային փոփոխությունն է շատ կարեւոր, ոչ թե անուն ազգանուններ փոխելը»։

Անդրադառնալով մարզպետ աշխատելու համար անհրաժեշտ որակներին ու հատկանիշներին, Կարապետյանն ասաց. «Չէի ասի, որ մարզպետը միայն այն է, ինչ դուք շեշտադրում եք, այդպես չէ։ Մարզպետի պաշտոնը այս ծանր ժամանակահատվածում համայնքային խնդիրներ պետք է լուծի, համայնքների խոշորացման ծրագիրը իրականացնի»։

Սյունեցի պատգամավորը շեշտեց, որ չպետք է վախենան քաղաքացիները պաշտոնյայից, այլ պետք է հարգեն։ «Սուրիկ Խաչատրյանից չեն վախում սյունեցիները, ապացուցել են, որ անվախ են»,-ամփոփեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ