![](img/news/34/90/93/default.jpg)
Նյու Ջերսիի Հոբոքեն կայարանում գնացքը մխրճվել է կառամատույցի մեջ: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են 100 տուժածների մասին, այդ տվյալները ճշտվում են, փոխանցում է BBC-ն:
Պատահարի վայրի լուսանկարներից ակնհայտ է, որ երկաթուղային շարժակազմը մեծապես վնասվել է, վնասվել է նաեւ կայարանի շենքը: Ականատեսների խոսքով՝ գնացքը չի կանգնել բուֆերային կառանի մոտ եւ շարունակել է շարժվել՝ մխրճվելով սպասասրահի մեջ: Արդյունքում տանիքի մի փասը գնացքի վրա է փլուզվել:
Ներկա պահին կայարանում երկաթուղային երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է: