News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ եւ առեւտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում եւ ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարեւորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը:«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը եւ այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաեւ էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին եւ ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու եւ կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ավելացրել է, որ հանդիպելով բանկային ոլորտի ներկայացուցիչներին, առաջարկել է մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր եւ միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը: Հատկանշելով բանկի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետն ընդգծել է նաեւ ֆրանսիական ընկերության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը եւ նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ եւ կներկայացնի պոտենցիալ գործընկերներին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կկարողանա մեծապես նպաստել ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ եւ նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր:

Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը: Նրա խոսքով, այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերն ու իրենց մեծ ցանկությունը՝ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, գործարար դաշտի ակտիվացմանն ու տնտեսության զարգացմանը: «Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային մանրածախ եւ առեւտրային ծառայությունների ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ուղղվածության փոփոխությունը եւս կնպաստի ՀՀ կառավարության նպատակների եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին՝ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ նշելով, որ դա շատ կարեւոր է իրենց ու այլ ներդրողների համար:«Պետության եւ ներդրողի միջեւ լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին եւ շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում»,- ասել է Մարկ Օպենհեյմը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Ամենաշատ