News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները նվազել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետեկամուտների կոմիտեն:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ստուգումների արդյունավետության բարձրացում է արձանագրվել թվաքանակի էական կրճատման պայմաններում:

Մասնավորապես՝ 1977-ով պակաս է իրականացվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 24 հազ. դրամով կամ 13.5%-ով: Չգրանցված աշխատող պահելու դեպքերի ստուգումները 955-ով պակասել են, մինչդեռ մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 84 հազ. դրամով կամ մոտ 61%-ով: Ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների ճշտության ստուգումները նվազել են 306-ով, իսկ 1 ստուգմամբ արձանագրված միջին գումարն ավելացել է ավելի քան 17 հազ. դրամով կամ 7.5%-ով: 194-ով պակաս են իրականացվել նաեւ չափագրման ուսումնասիրությունները, իսկ մեկ ուսումնասիրությամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 294 հազ. դրամով:

Կազմակերպման եւ հսկողության վարչությունն առանձնացրել է ՀՀ տարածք ապրանքներ ներմուծող եւ ՀՀ-ում ապրանքներ արտադրող այն հարկ վճարողներին, որոնց մոտ առկա են վաճառված ապրանքների իրացման մասով ուղեկցող փաստաթղթեր դուրս գրելու փոխարեն ՀԴՄ-ով ձեւակերպելու ռիսկեր: «Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ-ով իրացման ձեւակերպումները 69%-ից իջել են 63%-ի, կամ փաստաթղթաշրջանառությունն ավելացել է 6%-ով, իսկ 13 դեպքով արգելափակվել են ՀԴՄ-ների աշխատանքները»,-նշում է Ա. Ղուկասյանը: Նա վստահեցնում է, որ վարչության անմիջական ուշադրության կենտրոնում են նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուի կողմից վարձու աշխատողների չգրանցման, ինչպես նաեւ բիզնեսը տրոհելու միջոցով շրջանառության հարկով հարկվող գործունեության տակ քողարկվելու դեպքերը: «Միայն վերջին երկու ամսվա ընթացքում 7 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 49 չգրանցված աշխատող` ավելի քան 16 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 68 աշխատողի գործատուն գրանցել է նույն ստուգման ընթացքում: Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 6 հարկ վճարողներ բիզնեսը տրոհել են 24 առանձին շրջանառության հարկ վճարողների»: Ի դեպ, դրանցից 4-ը միավորվել են, իսկ 20-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքը ապահովելու նպատակով: Նույն հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 19 դեպք:

Կազմակերպման եւ հսկողության վարչության պետն ընդգծում է, որ վարչության գործունեությունը չի սահմանափակվում ստվերային շրջանառությունների նվազեցմամբ. «Մեր նպատակն է կրճատել ՓՄՁ-ների մոտ հսկողական միջոցառումների իրականացումը` դրանք կատարելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ՝ հայտնաբերել շրջանառության հարկի դաշտում քողարկված հարկ վճարողներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Ամենաշատ