News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 2 բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է եւ ձերբակալվել:

2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Էջմիածնի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի անչափահաս բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` թոքի վնասվածք» ախտորոշմամբ, եւ նույն գյուղի 52-ամյա բնակիչը՝ կրծքավանդակի շրջանում մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նախնական տվյալների համաձայն՝ Նորակերտ գյուղի 17-ամյա եւ 52-ամյա բնակիչները մարմնական վնասվածքներն ստացել են սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վեջինս ձերբակալել է եւ հարցաքննվել դեպքի շուրջ:

Նորակերտ գյուղի 2 բնակիչները ճանաչվել են տուժող, սակայն, բժշկական տեղեկանքի համաձայն, ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների եւ կասկածյալի հագուստները, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ