News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կլսի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում Շոտլանդիայի  կարծիքը, սակայն թույլ չի տա վետո դնել բանակցությունների վրա, հայտնում է Reuters-ը:

«Ես հաստատ կարող եմ ասել, որ բանակցություններին կմասնակցի Շոտլանդիայի կառավարությունը: Միացյալ Թագավորությունը հավատարիմ կմնա բանակցություններում իր դիրքորոշմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը նախազգուշացում է բլոկի մյուս անդամների համար, որոնք պետք է սովորեն արագ որոշումներ կայացնել, այլ ոչ թե նոր պայմանագրեր կազմելու վրա ժամանակ վատնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ