News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի ուզում, որ համանմանություն անցկացնեն իր եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ, որի գործունեությունը նա համեմատել էր երկրում թմրամոլների դեմ իր վարած պայքարի հետ: Այս մասին ասված է նախագահի ներկայացուցիչ Էռնեստո Աբելի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հերթական սկանդալային հայտարարությունն էր արել՝ իրեն համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ: Դուտերտեն լրագրողների հետ զրույցում ասել էր, թե որոշ քննադատներ իրեն պատկերում են Հիտլերի զարմիկի տեսքով: Նշելով, որ Հիտլերը միլիոնավոր հրեաների է սպանել, Ֆիլիպինների նախագահն ասել էր. «Ֆիլիպիններում միլիոնավոր թմրամոլներ կան: Ես երջանիկ կլինեի սպանել նրանց: Եթե Գերմանիայում Հիտլեր է եղել, ապա Ֆիլիպիններում կա…»,- ասել էր Դուտերտեն՝ մատնացույց անելով իրեն:

«Սպանությունների մասին նախագահի հիշատակումը կողմնակի կերպով արտացոլում է այն, թե ինչպես են նրան պատկերացնում որպես մարդասպան, Հիտլեր, եւ այդ պիտակը նա մերժում է… Նա ընդամենը անդրադարձել է բացասական համեմատությանը, որն անցկացնում են մարդիկ իր եւ Հիտլերի միջեւ»,- ասված է Աբելի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Հիտլերի սպանություններն ու 3 մլն թմրամոլներին սպանելու նախագահի ցանկությունը բոլորովին տարբեր բաներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ