News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արթիկում լարվածությունն ավելի ակնհայտ է, ավելի մեծ, քան Գյումրիում, քանի որ այնտեղ անձնավորված ընտրություններ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Գյումրիում կուսակցությանն են ընտրում, իսկ Արթիկում անձնավորված ընտրություններ են, իսկ նման դեպքերում, գիտեք, լարվածությունն ավելի մեծ է լինում»,- ասաց մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանի գնահատմամբ`ժամը 13:00-ի դրությամբ Շիրակի մարզում արտառոց դեպքեր չեն գրանցվել, ընտրությունների ընթացքը բավական հանգիստ է. «Իհարկե, որոշակի թերություններ կարող են լինել, սակայն՝ ո՛չ կանխամտածված խախտումներ այս կամ այն կուսակցության օգտին: Հույս ունենք` մինչեւ ընտրությունների ավարտն ամեն ինչ հանգիստ կլինի: Եղանակն էլ լավ է, եւ ընտրողների կողմից ակտիվություն կլինի»:

Հիշեցնենք, որ հանրապետությունում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Շիրակի մարզում առավել թեժ ընտրություններ սպասվում են Արթիկում, որտեղ ԲՀԿ-ականին սատարում է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ականին` ՀՅԴ-ն, եւ Գյումրիում, որտեղ ավագանի են ընտրում: Առավել շատ ձայներ ստացած կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն էլ քաղաքապետ կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ