News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը 1995 թվականին դաշնային եկամտահարկի հայտարարագրում հայտնել է ավելի քան 900 մլն դոլար կորցնելու մասին: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:

Ըստ պարբերականի՝ գործարարի ֆինանսական կորուստներն այնքան մեծ են եղել, որ նա կարող էր 18 տարի շարունակ հարկ չվճարելու օրինական հիմքեր ստանալ:

BBC-ի հաղորդմամբ՝ Թրամփի նախընտրական արշավի կազմակերպիչները հայտարարել են, որ ամերիկյան պարբերականն անօրինական ճանապարհով է ձեռք բերել փաստաթղթերը, սակայն չեն հերքել դրանց բովանդակությունը: Նրանք հրաժարվել են հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը, ինչպես նաեւ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են նրա ֆինանսական կորուստների մասին լուրը:

1976 թվականից ի վեր ԱՄՆ-ում նախագահի թեկնածու առաջադրվելուն ձգտող քաղաքական գործիչները հարկային հայտարարագիր են հրապարակում:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախագահական առաջին բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ նման տեղեկություն հրապարակելուց Թրամփի հրաժարվելը կարող է «ինչ-որ սարսափելի բան» թաքցնել:

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ New York Times-ի հրապարակումը «Քլինթոնի արշավի շարունակությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ