Վանաձորում ավագանու անդամների ընտրությանը մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 34.22%: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:
Նրա խոսքով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 33.036 քաղաքացի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: