News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ 50 միլիոն դոլար կհատկացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Իրաքի Մոսուլ քաղաքի վերականգնման համար, հայտնել է Էմիրությունները լրատվական WAM գործակալությունը:

Միջոցները կհատկացվեն Մոսուլում կայունությանը աջակցելու եւ քաղաքը վերականգնելու համար՝ քաղաքի սպասվող ազատագրումից հետո, նշել է գործակալությունը:

Ապրիլին ԱՄԷ-ն 10 մլն դոլար էր տրամադրել Անբար, Դիյալա եւ Սալահ-էդ-Դին նահանգներում ահաբեկիչներից ազատագրված շրջանների վերականգնման հիմնադրամին: Վերջին 5 տարիների ընթացքում, ԱՄԷ-ի ԱԳ նախարարության տվյալներով, Իրաքը ԱՄԷ-ից ընդամենը 180 մլն դոլարի օգնություն է ստացել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ