Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը տեղափոխվում է Թաիլանդ: NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ֆուտբոլիստը ամռանը՝ «Ուրալից» հեռանալուց հետո չէր կարողացել նոր թիմ գտնել: Մանուչարյանը վերջին մեկ ամսում գտնվում է Հայաստանում, որտեղ մարզվում էր մարզավիճակը պահպանելու համար:
Հոկտեմբերի 6-ին Մանուչարյանը կմեկնի Թաիլանդ, որտեղ պայմանագիր կկնքի տեղի «Ռատչաբուրի» թիմի հետ:
30 տուրից հետո «Ռատչաբուրին» Թաիլանդի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Վերա Մարտիրոսյան