Հոկտեմբերի 10-14-ին Ստրասբուրգում կանցկացվի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:
ԵԽԽՎ կայքի տեղեկացմամբ՝ նստաշրջանում ակնկալվում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի, Էստոնիայի ԱԳ նախարար Յուրգեն Լիգիի ելույթները:
Նստաշրջանի ընթացքում քննարկվելու են Թուրքիայում տիրող իրադրությունը, ուկրաինական հակամարտությունը, երեխաների իրավունքները, «Պանամական թղթածրարը», ահաբեկչության դեմ պայքարը, Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին:
Նստաշրջանի երրորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը եւ այդ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախնական հաշվետվությունը: