News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը պատրաստվում է քրեակատարողական հիմնարկում հանդես գալ մամուլի ասուլիսով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ այժմ կարգավորվում են ասուլիսի կազմակերպման հետ կապված տեխնիկական հարցերը , որից հետո պարզ կլինի ասուլիսի օրը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի մեղադրանքը խստացվել էր, այժմ նա   մեղադրվում է նաեւ իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ:

Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է, առողջական խնդիրներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ