News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին դեմ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը։

Վարդանյանը զրպարտություն է համարում սեպտեմբերի 13–ին Շարմազանովի կողմից իր հասցեին արված գրառումը։

Նշենք, որ Արթուր Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումնից հետո Շարմազանովը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ նշելով. «Նիկոլի կառավարած Հայաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում զինված խմբի պարագլխին։ Փաստորեն, Փաշինյանը գործարքի է գնում ահաբեկիչների հետ»։

Հայցը դատարան է մուտք եղել հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել խմբի 2 անդամներին
Բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի բակում...
Ամենաշատ