News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրման համար Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր է դարձել եզդի Նադիա Մուրադը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:

Հաղթողի անունը հայտարարվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին օրը: Մրցանակը հանձնել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:

Նադիա Մուրադը երիտասարդ, քաջ եզդի կին է, որը Իրաքում 2014թ.-ին հազիվ էր փրկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից: Այսօր 23-ամյա կինը պայքարում է ԻՊ-ի ահաբեկիչներից տուժած եզդի կանանց եւ աղջիկների իրավունքների համար, հատկապես նրանց, որոնք սեռական ստրկության են ենթարկվել: 

Մրցանակի հավակնորդներն այս տարի երեքն էին. սերբ լրագրող եւ մարդու իրավունքների եւ ԶԼՄ ազատության համար պայքարող Ջորդանա Իգրիչը, որը Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի (Balkan Investigative Reporting Network) հիմնադիրն է: Նա ակտիվ լուսաբանել Բալկանյան պատերազմները, որից հետո սկսել է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ: Իգրիկը բազմաթիվ լրագրողական մրցանակների դափնեկիր է: Երկրորդ հավակնորդը Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտն էր՝ René Cassin հիմնադրամը, որը 1969թ.-ից դասընթացներ եւ հետազոտություններ է կազմակերպում՝ հանուն մարդու իրավունքների եւ խաղաղության: Այս հիմնադրամը մասնագիտացված դասընթացներ է անցկացնում՝ ներկայացնելով ժողովրդավարության սկզբունքներն ու օրենքի կարեւորությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պահպանումը հատկապես կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային գոտիներում:

Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակը 3 տարի առաջ հիմնել են Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի գրադարանը, «Խարտի-77» հիմնադրամը եւ ԵԽԽՎ-ն: Մրցանակակիրը ստանում է 60 հազար եվրո:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ