Ղրիմի անօրինական անեքսիան, կոնֆլիկտներն Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում անընդունելի են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
«Որպես եվրոպացիներ՝ մենք պետք է մեր քաղաքականությամբ լուծենք այս կոնֆլիկտները, որոնք կան մեր շրջապատում: Այս կոնֆլիկտները պետք է դառնան քաղաքական երկխոսությունների գործիքներ», - ասաց Պեդրո Ագրամունտը:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ