News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստան ժամանող սիրիահայերի համար պայմաններ են ստեղծվում, որպեսզի նրանք կարողանան սեփական բիզնեսը դնել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի Կարմիր խաչի կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Նունե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հանրապետություն ժամանող բոլոր սիրիահայերը գրանցվում են Կարմիր խաչի կազմակերպությունում։ Հաշվի առնելով սիրիահայերի ցանկությունները՝ նրանց աջակցության ծրագրում տնտեսական ինքնագործունեության բաղադրիչ է մտցվել։ «Այսինքն՝ սիրիահայերի համար պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք կարողանան սկսել սեփական բիզնեսը եւ կախված չլինեն ոչ մեկից։ Նրանց նաեւ բիզնես խորհրդատվություն են ցուցաբերում»,– հավելել է Նունե Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ