News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ շաբաթը Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից էին Հայաստանի ազգային հավաքականի խաղերը: Հոկտեմբերի 8-ին ազգային հավաքականը տանը կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը, իսկ երեք օր անց էլ Վարշավայում պարտվեց լեհերին: Արդյունքում ԱԱ 2018-ի ընտրական փուլի առաջին երեք խաղերը  հավաքականը տանուլ տվեց: Մինչ այդ Հայաստանի հավաքականն օգոստոսի 31-ին պարտվել էր չեխերի հետ ընկերական խաղում (3:0):

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուիքասյանը լրագրողների հարցերին, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ, ասաց, որ կաներ դա, բայց այնքան տղամարդկություն ունի, որ թիմին այս վիճակում չի թողնի: Հետո էլ մեղադրեց լրագրողներին, հավաքականի ֆուտբոլիստների վնասվածքների մեջ:

Պարզ էր, որ այս իրավիճակում  նա իր պաշտոնին արդեն մնալ չէր կարող: Թե ինչու, ես արդեն անդրադարձել էի նախկին հոդվածներում: Այժմ հավաքականը պետք է ունենա նոր մարզիչ: Նոյեմբերին մեզ սպասում է տնային խաղ Մոնտենեգրոյի հետ: Իսկ այստեղ արդեն հարց է, կնշանակեն եւս մեկ մասնագետի, ով, ինչպես եւ նախորդ մարզիչները, նշանակման պահից կհիասթափեցնի երկրպագուներին, թե կբերեն ուժեղ մասնագետի եւ կթողեն, որ նա ինքնուրույն աշխատի: Շեշտը ինքնուրույն բառի վրա է:

Սակայն մարզչի փոփոխմամբ այս պահին մեծ առաջխաղացում դժվար թե լինի: Նայելով հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին՝ թե հավաքականների խաղերը, թե ակումբային ֆուտբոլը, պարզ է մի բան. հայկական ֆուտբոլը կարիք ունի մեծ ու շուտափույթ փոփոխությունների: Նոր մասնագետների, թարմ ուժերի…հակառակ դեպքում այս տխուր պատկերը գնալով կվատանա: Իսկ նոր եկող մարզիչը պետք է հասկանա, որ իր ուսերին մեծ բեռ է դրվելու ու նա պետք է փորձի ամոքել երկրպագուների կոտրված սրտերը…

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ