News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ եւ ավելացրել, որ անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով եւ շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ համատեքստում, Կարեն Կարապետյանը կարեւորել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» ենթակայանի, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման, ինչպես նաեւ «Գազ-Էլեկտրաէներգիայի դիմաց» ընթացիկ ծրագրերը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել նաեւ տարածաշրջանային Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ համագործակցության ձեւաչափը: Խոսելով Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մասին՝ վարչապետը նշել է, որ հետաքրքրության դեպքում այդ ծրագրում կարող են ներգրավել նաեւ իրանական ընկերությունները: Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանն ունեն առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, զբոսաշրջության, առողջապահության եւ այլ ոլորտներում ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ:

Սեյեդ Քազեմ Սաջադին պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելու փոխշահավետ ծրագրեր, նպաստելու տնտեսական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը կարեւորել է առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը եւ համոզմունք հայտնել, որ այդ առումով լավ խթան կարող է դառնալ վերջերս Թեհրանում տեղի ունեցած ցուցահանդեսին հայաստանյան ավելի քան 100 ընկերությունների մասնակցությունը, Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Կարեն Կարապետյանը եւ Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձ են կատարել նաեւ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ