News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2016-ի սեպտեմբերից Հայաստանի եւս 6 դպրոցներում սկսել են դաավանդել ՏՏ, միկրոէլեկտրոնիկա եւ հեռահաղորդակցություն։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին տեղեկացրել է ՏՏ ու հեռահաղորդակցության գործատուների միության նախագահ, «Յունիկոմպ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։

Միության անունից Կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցում են «Յունիկոմպ» համակարգչային տեխնիկայի դիստրիբյուտորը, Vivacell-MTS հեռահաղորդակցային օպերատորը ու Synopsys Armenia չիպեր նախագծող ընկերությունը։ 2015-ին այդ 3 ինժեներային առարկաները առաջին անգամ ներառվել են հանրապետության 5 դպրոցների (3-ը Երեւանում ու 1-ական Գյումրի ու Վանաձոր քաղաքներում) պարտադիր ուսծրագրում։ Այս ուսումնական տարվանից դրանց գումարվել են եւս 6 դպրոցներ։ Իսկ հաջորդ տարվանից ուսծրագրում մտադիր են ներառել ծրագրավորման լեզուների խորացված ուսումնասիրություն։

«Ամեն տարի դպրոցների ուսուցիչները մեր ընկերության մասնագետների մոտ վերապատրաստում են անցնում։ Մենք նաեւ վերանայում ենք դասընթացների բովանդակությունը, քանի որ տեխնիկայի աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Եվ իհարկե օգնում ենք սարքավորել լաբորատորիաներ գործնական պարապմունքների համար։ Առանց դրանց ինժեներներ պատրաստել հնարավոր չէ»,- նկատեց Բալդրյանը։

Մինչ այդ ստորագրված հռչակագրի շրջանակում ՏՏ ու Հեռահաղորդակցության գործատուների միությունն ու Կրթության նախարարությունը պայմանավորվել են մինեւ 2025 թ․ այդ առարկաների դասավանդումը ներառել հանրապետության բոլոր դպրոցներում։ «Բայց ես անձամբ այդքան էլ համաձայն չեն այդ գրաֆիկին։ Ավելի արագ է պետք գործել»,- հավելեց Արմեն Բալդրյանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ