Իրաքի խորհրդարանն ալկոհոլի արտադրության, վաճառքի եւ արտահանման արգելք է սահմանել: Արգելքի կողմնակիցները հայտարարել են, որ դա համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, որն արգելում է իսլամի կանոններին հակասող ցանկացած օրենքի ընդունում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսկ օրենքի քննադատները նշում են, որ այն խախտում է հավատքի ազատության եւ փոքրամասնությունների իրավունքը, օրինակ՝ քրիստոնյաների: Նրանք արդեն խոստացել են դատարան դիմել:
Հաղորդվում է, որ արգելքը վերջին պահին ավելացրել են տեղական կառավարման մասին օրինագծում: