Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է նախարարության պաշտոնական կայքը հաստատելու լուրը:
«Կայքը կոտրել են: Մասնագետները պարզում են, թե ովքեր»,- «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին ասել է Զախարովան:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ կայքը կոտրել է ամերիկացի հաքերը, որը, իբր, ցանկացել է վրեժ լուծել ուրբաթ օրն իրականացված լայնածավալ կիբերհարձակման համար, երբ ժամանակավորապես շարքից դուրս են եկել ամերիկյան մի շարք հանրահայտ կայքեր: