News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է առաջիկա շաբաթվա կարեւոր ՏՏ իրադարձությունները, որոնք չարժե բաց թողնել:

Հոկտեմբերի 26-ին Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնում տեղակայված PicsArt ընկերությունը Microsoft Innovation Center-ի հետ համատեղ կազմակերպելու է Արհեստական բանականության ծառայություններին վերաբերվող աշխատարան: Մասնակցության համար պետք է գրանցվել հետեւյալ հղումով։

Հոկտեմբերի 28-29-ին Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կկայանա FinTech ձեւաչափի առաջին հաքաթոնը՝ Fintegration-ը, որը կմիավորի ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները: Միջոցառումը կազմակերպում է Microsoft Innovation Center–ը եւ «Դոմ Դանիել» ընկերությունը ՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել Fintegration-ի պաշտոնական կայքում։

Հոկտեմբերի 29-ին Մարիոթ Հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում Microsoft Innovation Center-ի նախաձեռնությամբ տեղի կունենա UpStart մրցույթը, որի շրջանակում 50 եւ ավելի արտասահմանյան գործարարներ կլսեն հայկական 12-15 ստարտափների ելույթները: Կլինեն ելույթներ եւ մենթորային դասեր: Մրցույթի հաղթողը կստանա 2500 ԱՄՆ դոլար մրցանակ եւ մասնավոր ներդրողի հետ հանդիպման հնարավորություն, ով ցանկանում է 50,000-200,000 ԱՄՆ դոլարի ներդրում անել հայկական տեխնո ստարտափում:

Հոկտեմբերի 29-ին Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը կազմակերպում է Կոմիքսների օր: Նկարչական շրջանում թվային նկարչության վարպետները տեղում կերպարներ կստեղծեն: Դրանից հետո թումոցիների միջեւ կերպարների ստեղծման մրցույթ կանցկացվի, իսկ ժյուրին կընտրի երեք լավագույններին: Լավագույն հեղինակները կնկարեն հսկայական կոմիքսներ եւ այդ ընթացքին կարելի է հետեւել միջոցառման ամբողջ ընթացքում,

Թումոյի ու քաղաքի նկարչական էքսպերտները նույնպես ներկա կլինեն ու կնկարեն, Կանցկացվի Թումո ուսանողների ցուցահանդես,  Կինոթատրոնում կցուցադրվեն կոմիքսների վրա հիմնված անիմացիաներ, հասանելի կլինեն թեմատիկ պիտակներ, բացիկներ, շապիկներ, պայուսակներ եւ այլն: Միջոցառմանը մասնակցելու համար պետք է այցելել հետեւյալ հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ