News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Human Rights Watch–ի իրավապաշտպանները Թուրքիայի իշխանություններին մեղադրել են այն բանում, որ նրանք խոշտանգում են բանտարկյալներին։ Հուլիսին ձախողված հեղաշրջման փորձից հետո բանտարկյալների իրավունքները կտրուկ սահմանափակվել են, ասված է կազմակերպության զեկույցում, փոխանցում է DW–ն։

Փաստաթուղթը տեղեկություններ է հայտնում թուրքական բանտերում կալանավորների իրավունքների ենթադրյալ ոտնահարման 13 դեպքերի մասին, այդ թվում՝ խոշտանգումներ, ծեծ, սեռական բռնություն։ HRW–ի նկարագրած դրվագներից մեկում բանտարկյալի ընտանիքը լսել է, թե ինչպես է ոստիկանության ներկայացուցիչը սպառնացել բանտարկյալին։ «Քանի որ երկրում արտակարգ դրություն է, ոչ ոքի չի հուզի, եթե ես քեզ սպանեմ։ Ես կասեմ, որ կրակել եմ քեզ վրա փախչելու փորձ կատարելիս»,– ասել է ոստիկանը։

Մեկ այլ դեպքում բանտարկյալի փաստաբանը HRW–ին հայտնել է, որ իր հաճախորդին սպառնացել են բռնաբարել ոստիկանական մահակի միջոցով եւ խոստացել մեկ ամսում տառապալի մահ պատճառել։

«Չեղարկելով խոշտանգումներից պաշտպանող օրենքները՝ Թուրքիայի կառավարությունը քարտ բլանշ է տվել ուժայիններին, նրանք կարող են խոշտանգել բանտարկյալներին, ինչպես կուզենան»,– ասել է Human Rights Watch–ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Զեկույցի համահեղինակ Էնդրյու Գարդները հավելել է, որ շատ զոհեր վախենում են բացահայտ խոսել այն մասին, թե ինչ է իրենց հետ տեղի ունեցել բանտում։

Զեկույցի համար հարցում են անցկացրել 40 փաստաբանների, իրավապաշտպանների, նախկին բանտարկյալների եւ դատաբժիշկների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ