News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 25-ին «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարած պատվիրակությունը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:

«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Հարությունյան, նոր պաշտոնի նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնում մեր համատեղ աշխատանքի, համագործակցության համար», — ասել է Ալեքսեյ Միլլերը:

Ներկայացնելով Հրանտ Թադևոսյանին՝ «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահը նշել է, որ նա իր ախատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է Հայաստանի գազի ոլորտին: Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրենին և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու և բարդ պաշտոնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:

«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում՝ արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում», — նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը:

Խոսելով ձմռան շրջանին նախապատրաստվելու մասին՝ Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ