News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է  Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձեւի կատարման հարցը, մասնավորապես անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հետ կապված խնդիրներին: Շոշափվել են նաեւ Եվրոպայի խորհրդի` Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել ակտիվ դերակատարության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԵԽ գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Բյորն Բերգեն, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ